Յակուտսկի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները նշեցին Ամանորը
24.12.2019 | 01:02
Յակուտսկի Սուրբ Կարապետ եկեղեցում տոն էր. հայկական կիրակնօրյա դպրոցի սաները գեղեցիկ տոն էին կազմակերպել իրենց ծնողների, Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Սիոն քահանա Հայրապետյանի, ուսուցիչների և բոլոր ներկաների համար։ Ամանորի նախաշեմին հաշվետու այս ելույթի ընթացքում դպրոցի սաները ներկայացրին այն, ինչ սովորել էին անցած ամիսներին՝ Նոր տարվա խորհուրդը, պատմությունը, իրենց բարեմաղթանքները, ապա անգլերենով ամենափոքրիկները Ձմեռ պապիկին նվիրված բանաստեղծություններ արտասանեցին, իսկ ավելի մեծերը ներկայացրին Սուրբ Ծննդյան վերաբերյալ մի փոքրիկ ներկայացում։ Այդ ամենին տոնական տրամադրություն ավելացրին շնորհաշատ երեխաների երգերն ու պարերը։ Իսկ վերջում Ձմեռ պապն ու Ձյունանուշը նվերներ բաժանեցին երեխաներին։
Նշենք, որ անցած մեկ տարվա ընթացքում կտրուկ աճել է Յակուտսկի կիրակնօրյա դպրոց այցելող աշակերտների թիվը։ Շուրջ 40 երեխա այցելում է դպրոց, մասնակցում հայոց լեզվի, հայ գրականության, կրոնի պատմության և անգլերենի դասընթացների։ Անգլերենը երեխաներին դասավանդում է երեցկին Սոնա Մարտիրոսյանը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
- «451° ըստ Ֆարենհայթի»
- ՈՒրիշ տեղ չկա՞ր
- «24 ժամ եղել ենք տարբեր զենքերի հրետակոծման տակ»
- «Ադրբեջանը, Թուրքիան ու ֆոսֆորային զենքն Ադրբեջանին մատակարարողները պետք է պատասխան տան դատարանի առաջ»
- «Մեր բոլորի ճակատագիրը սահմանին կանգնած հայ զինվորականի ձեռքում է»
- Կարենին անհնար էր չհարգել, նույնիսկ հակառակորդները նրան ընդունում էին որպես լեգենդ, որպես ժայռ, որպես հեղինակություն
- Եկեղեցին գոյություն ունի 2000 տարի և գոնե առաջիկա 2000 տարվա համար պետք է ապահովի եկող սերունդների հոգևոր կարիքները
- «Լճաշենցիների միավորման» դռները բաց են բոլոր լճաշենցիների առջև
- «Արտակարգ դրությունը կանցնի, բայց բոլոր ծնողների, աշակերտների, ուսուցիչների համար կմնա մի շատ լավ նորամուծություն՝ հեռավար ուսուցումը»
- «ՌԴ-ն կարող է գնալ հարաբերությունների վատթարացման ճանապարհով, եթե Թուրքիան շարունակի ազդեցության գոտին ընդլայնելու քաղաքականությունը»
- «Ռայանէյր»-ը հատուկ սպասարկում է իրականացնում
- «Հայաստանը երգող ժայռերի երկիր է, և ես երազանք ունեմ նվագելու այդ ժայռերի մեջ»
- Նպատակը դիրքապահ զինվորի անվտանգությունն է
- «Ադրբեջանում պետք է տեղի ունենա համակարգային փոփոխություն, որպեսզի կառուցողական երկխոսություն ակնկալենք»
- Յակուտսկի հայերն ակտիվ մասնակցություն են ունենում եկեղեցական բոլոր տոներին
- Ստամբուլում հաղթանակ է տարել ընդդիմությունը. ի՞նչ կանի Էրդողանը
- Քրիստոնեական և հոգևոր գիտելիքների ճիշտ ուղղորդում դասընթացի միջոցով
- «Ինձ համար Արամ Իլյիչը սրբություն է»
- «ԱԳՆ-ն պետք է ավելի շատ կենտրոնանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, քան Ցեղասպանության ճանաչման խնդրի վրա»
- «Ստամբուլի հայերն իրենց ձայնը տվել են իշխող կուսակցությանը»
Մեկնաբանություններ